0
Արման Արմենի Գալստյան, Արթուր Դավթի Պողոսյան, Արթուր Հայկի Կիրակոսյան: Նրանք երեքն էլ եղել են Սևանի
Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի սաներ: Նրանք զոհվեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս, 44 օրյա պատերազմում:
Մայիսի 17-ին Սևանի ավագ դպրոցում կազմակերպել էին հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում
իրենց
կյանքը զոհաբերած հայորդիներին: Նարինե Վարդանյանի կազմակեպած միջոցառմանը ներկա էին հերոսների ծնողները,
հարազատներն ու ընկերները, համայնքային իշխանությունների, պետական ու տեղական կառույցների, կազմակերպությունների
ներկայացուցիչներ:
Սևանի ավագ դպրոցի սաները խորին երախտագիտությամբ ու նվիրումով ներկայացրին Արման Գալստյանի, Արթուր Պողոսյանի
և Արթուր Կիրակոսյանի այնքան կարճ, սակայն սերունդների համար հայրենասիրության օրինակ ծառայող երիտասարդ կյանքի
ուղիները: Նրանք հայրենիքի հավերժ զինվոր մնացին՝ մնացին բարձունքում…
Սևանի ավագ դպրոցի սաները, ուսուցիչները՝ տնօրեն Լիաննա Մկրտչյանի գլխավորությամբ, պատրաստել են փառքի սրահ:
Այստեղ Սևանի տարածաշրջանից 44-օրյա պատերազմում իրերնց կյանքը զոհաբերած տղաների նկարներն են:
Դպրոցի դիմաց իրենց ձեռքերով ստեղծել են նաև Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների անվան պուրակ, տնկել են
ծառեր: