» Մայիսի 17-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

 
 
 

Մայիսի 17-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 17-05-2023, 15:36, դիտել են` 63

0 Ավագանին հաստատեց Սևան համայնքի 2024-2026թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն խարսխված է համաչափ ու կայուն զարգացման սկզբունքի վրա: Ելնելով Սևան միավորված համայնքի 2022թ-ի կատարված բյուջեի հնարավորություններից՝ վերանայվել է նախորդ եկամուտների կանխատեսումները, որնք երեք տարիներին ապահովելու են բյուջեի դինամիկ աճ: Հաջորդիվ ավագանին հաստատեց Սևան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որը սահմանում է Սևան համայնքում ՀՀ քաղաքաշինական, հողային օրենսդրության և այլ իրավական ակտերի համապատասխան քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացակարգերը, քաղաքաշինական գործունեության սուբեկտների իրավասությունները և պարտականությունները: Սևան համայնքը ներառում է մեկ քաղաքային և տասնմեկ գյուղական բնակավայրեր: Ավագանին փոփոխություն կատարեց 2023թ-ի ապրիլի 20-ի ավագանու 41-Ա որոշման մեջ և սահմանեց Սևան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրը հունիսի 14-ին: Նիստի վերջում քննարկվեցին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: