» Կաթի մթերման գնի իջեցման պատճառով ֆերմերները ցանկանում էին փակել Սևան-Երևան ավտոճանապարհը

 
 
 

Կաթի մթերման գնի իջեցման պատճառով ֆերմերները ցանկանում էին փակել Սևան-Երևան ավտոճանապարհը

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 16-05-2023, 16:51, դիտել են` 91

0 Ի նշան բողոքի, մայիսի 16-ին  կաթի մթերման գնի իջեցման պատճառով ֆերմերները ցանկանում էին փակել Սևան-Երևան ավտոճանապարհը:  Գեղարքունիքի մարզի կաթ արտադրողները տարիներ ի վեր բողոքում են, որ գարնան գալուն պես իրենց անարատ կաթի գինը կտրուկ նվազում է: Կաթ մթերող կազմակերպությունները մթերման համար չափազանց ցածր գին են առաջարկում 100-130 դրամ, ինչը գյուղացուն այսօր չի բավարարում: Ֆերմերները բարձրաձայնում են, որ եթե կաթի մթերման գինը ցածր է, ապա ինչու խանութներում կաթի գինը չի իջնում: Դուրս է գալիս, կաթը մթերում են ցածր գնով, իսկ խանութներում կաթի գինը չի էժանանում,-նշում են ֆերմերները: Բողոքի ակցիայի մասնակից ֆերմերները մարզպետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկան հանդիպել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ իրենց խնդիրը ներկայացնելու և լուծման ուղիներ առաջարկելու համար:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: