» Սևանի ՔՍԳ-ում գործարկվել են տրանսպորտային բնագավառի նոր ծառայություններ:

 
 
 

Սևանի ՔՍԳ-ում գործարկվել են տրանսպորտային բնագավառի նոր ծառայություններ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 15-05-2023, 15:14, դիտել են` 59

0 Սևանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում մայիս ամսից գործարկվել են պետական իշխանության մարմինների 
սպասարկման գրասենյակների նոր ծառայություններ: Համայնքային ծառայություններին ավելացել է ևս 5-ը: Այսուհետ
քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կայացված վարչական որոշման
վերահասցեագրման, տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի
փոխարեն նոր վկայական տրամադրելու, տրանսպորտային միջոցի մաշված անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշի
փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշի տրամադրման կամ կորած համարանիշի
վերականգնման, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրման, տրանսպորտային միջոցի կորած
հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման դիմումների
համար կարող են դիմել Սևանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Գրասենյակի «մեկ պատուհան»
սկզբունքի համաձայն քաղաքացիներին կմատուցվի բարձրորակ ծառայություններ, կապահովվի համայնքապետարանի և
քաղաքացու միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցություն: Տրանսպորտային բնագավառի հիշյալ ծառայությունների վերաբերյալ նկարագրությանը, դրանց մատուցման ընթացակարգի և այլ մանրամասների վերաբերյալ 
տեղեկատվություն կարող եք ստանալ Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջից՝ sevancity.am: Հավելյալ 
տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Սևանի համայնքապետարանի աշխատակազմ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: