» Մայիսի 9-ը նաև մեր հերոսների հիշատակի ու նրանց գործած սխրանքների առաջ խոնարհումի օր է:

 
 
 

Մայիսի 9-ը նաև մեր հերոսների հիշատակի ու նրանց գործած սխրանքների առաջ խոնարհումի օր է:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 9-05-2023, 14:45, դիտել են` 63

0 Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի 
աշխատակազմը Սևանի քաղաքային պանթեոնում կատարեցին պսակադրման և ծաղկադրման արարողություն` հարգանքի 
տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին: Հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանի կողմից անցկացվեց նաև խաղաղության համար զոհվածների հոգեհանգստյան կարգ: 
---
Մայիսի 9-ը նաև մեր հերոսների հիշատակի ու նրանց գործած սխրանքների առաջ խոնարհումի օր է: Հայ ժողովուրդը միշտ էլ հպարտացել է իր նախնիների հերոսությամբ ու գործած սխրանքներով, որոնք մոտեցրին այնքան թանկ խաղաղությունը:
Թեև Սևան բազմաբնակավայր  համայնքի՝ Մեծ հայրենականի մասնակիցներից ոչ ոք այլևս ողջ չէ, սակայն նրանց գործած
սխրանքն ու  հերոսացումը հավերժ են և  պատգամում են   սերունդներին՝ պայքարել հանուն հայրենիքի ու խաղաղության:
Հայրենական մեծ պատերազմում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների  սկզբներին  երկրապահ  կամավորականներին ոտքի  հանեց և միասնաբար հաղթանակ տարանք Արցախյան առաջին 
պատերազմում և ազատագրեցինք Շուշին:
2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցած մեր հերոսների արյան գնով  դարձյալ ձեռք բերեցինք  խաղաղություն,  սակայն ցավով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Շուշին  թշնամու  տիրապետության տակ է  այսօր, ինչպես նաև Արցախ աշխարհի այլ տարածքներ: Եվ Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:
Սևանի քաղաքային պանթեոն այցելեցին և պատերազմներում զոհված մեր հայորդիների հիշատակին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին նաև Սևանի պետական կառույցների, տեղական հիմնարկ ձեռնարկությունների, 
կազմակերպությունների ու կրթօջախների ներկայացուցիչներ:
Սևան համայնքի բնակավայրերում ևս Մայիսի 9-ի առթիվ բնակավայրեի վարչական ղեկավարները և աշխատակիցներն
իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտերում նահատակված հերոսների հիշատակին` կազմակերպելով  պսակադրման և ծաղկադրման արարողություններ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: