0
1999թ.-ին Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց Երիտասարդության միջազգային օր՝ երիտասարդության զորեղացման և նրանց յուրահատուկ մարտահրավերներին դիմակայելու համար: Պորտուգալիան առաջին երկիրն էր, որ պատիվ ունեցավ հյուրընկալելու Երիտասարդության միջազգային օրը 2000թ․ օգոստոսի 12-ին: Ամեն տարի Երիտասարդության միջազգային օրն ունի հատուկ թեմա։ Այս տարվա խորագիրն է «Փոքր քայլերից դեպի առաջընթաց․Երիտասարդները ստեղծում են թվային ուղիներ հանուն կայուն զարգացման»: Սա ավելին է, քան պարզապես մեկ օր. սա հզոր հարթակ է, որը պաշտպանում է երիտասարդության իրավունքները, որակյալ կրթությունը և հմտությունների զարգացման հավասար հնարավորությունները: Երիտասարդների գլխավորությամբ միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում:
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: