0
«Երեխաների աջակցության հիմնադրամ»-ն ամենամյա տոնական, ավանդական միջոցառում էր կազմակերպել Սևանի տարածաշրջանի և Սևանում ապաստանած ԼՂ-ից բռնի տեղահանված կազմակերպության շահառու երեխաների համար: Շուրջ 100 երեխաների համար հետաքրքիր հանդեսից հետո հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ուրախ երգով ու պարով ժամանակ անցկացրեցին, իսկ վերջում նվերներ բաժանեցին երեխաներին: «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ը զբաղվում է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելով: Հիմնադրամ-ի առաքելությունը Հայաստանի խոցելի երեխաներին սոցիալ-առողջապահական, սոցիալ-հոգեբանական, կրթական իրավունքով ապահովելն է՝ համոզված լինելով, որ նրանք կարող են ապրել առողջ, երջանիկ ու լիարժեք կյանքով:
0
Սևան քաղաքում Ucom-ի ամենաարագ տան ինտերնետն իրականություն է: Ucom ընկերությունը հավատարիմ է որակյալ կապ ապահովելու հանձնառությանը և մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ֆիքսված ցանցը Սևան քաղաքում հասանելի դառնա: Սևան քաղաքի բնակիչները կարող են օգտվել նաև հատուկ առաջարկից՝ Unity մարզային փաթեթից՝ 9000 դրամի փոխարեն՝ վճարելով 8000 դրամ: Իսկ մինչև 2024թ. փետրվարի 29-ը Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում, Սևանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ucom-ի «Unity» բոլոր փաթեթներին կարող եք ծանոթանալ Ucom-ի պաշտոնական էջից: https://unity.ucom.am/