0
Երիտասարդության միջազգային օրն այս տարի էլ համախմբել է Սևան համայնքի տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր անձանց: Օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներն ու նախաձեռնությունները մեկնարկեցին օգոստոսի 10-ին՝ Սևանի Վահե Ստեփանյանի անվան գրադարանից: Կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր հանդիպում սևանցի երիտասարդ ստեղծագործողների հետ: Արաքս Մնացականյան, Նարեկ Քոչարյան և Լիլիթ Հայրապետյան: Պատանի ստեղծագործողները ներկայացրին իրենց առաջին ստեղծագործությունները: