0
Լճաշենում աղոթքի տուն ունենալը գյուղացիների տարիների բաղձալի երազանքն է եղել: 2013 թ. օգոստոսին Լճաշենի համայնքապետարանի նախաձեռնությամբ գցվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմքերը: Սակայն կարճ ժամանակ անց, ընդատվեց եկեղեցու շրինարարությունը։ «Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպությունը, մի շարք նվիրյալ ու սրտացավ լճաշենցիների հետ համատեղ պարբերաբար հետամուտ են եղել Լճաշենում կանգուն եկեղեցի ունենալուն և 2022թ-ի օգոստոսին վերսկսվեց եկեղեցու կիսատ մնացած շինարարությունը: